Նոր iPhone-ի նախնական պատվերները կմեկնարկեն երկու օրից

Apple-ը վերջին շրջանում սկսել է ակտիվորեն կիրառել արտադրանքների նախնական պատվերների պրակտիկան: Մեկ ամիս առաջ iMore կայքը գրում էր, որ նոր iPhone-ի նախնական պատվեր հնարավոր կլինի իրականացնել անմիջապես սմարթֆոնի շնորհանդեսից հետո, սակայն այսօր այս տեղեկությունը հերքվել է:

Մամուլում տարածված նոր լուրերը հայտնում են, որ նախնական պատվերները հնարավոր կլինի կատարել սեպտեմբերի 14-ից: Հենց այդ օրը ընկերությունը նախատեսել է աշխատակիցների ավելացում՝ առավոտից մինչև ուշ երեկո վաճառքին օգնելու համար:

Հիշենք, որ այսօր, Երևանի ժամանակով 21:00-ին Apple ընկերությունը կներկայացնի իր երկար սպասված սմարթֆոնը՝ iPhone 5-ը:

Աղբյուրը՝ Macrumors

Բաժիններ: Uncategorized