Lumia Nexus՝ Nokia-ի առաջին Android սմարթֆոնը

Milanno Artworks ստուդիան նախագծել է կոնցեպ-կոմունիկատոր Nokia Lumia Nexus-ը՝ Android օպերացիոն համակարգով աշխատող առաջին Nokia սմարթֆոնը:

Կոնցեպտի հեղինակը նշել է, որ Nokia-ի մեծ երկրպագու է, սակայն մեծ հիասթափություն է ապրել, երբ իմացել է, որ Nokia-ն նախընտրել է Microsoft-ի օպերացիոն համակարգը և ոչ Android-ը:

Նրա կարծիքով, լավ կլիներ, որ Google-ը ընդլայներ համագործակցությունն այլ ընկերությունների հետ, այդ թվում Nokia-ի և նախագծեր Lumia Nexus-ը: Դիզայների Nokia Lumia Nexus-ն ունի քառամիջուկ 2Գհց պրոցեսոր, 5դյույմ HD էկրան, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ  ներկառուցված հիշողություն և Pureview ֆոտոխցիկ: