Կկարողանա՞ Apple-ը սահմանել iPhone-ի վաճառքի նախկին ռեկորդները

Կկարողանա՞ արդյոք Apple-ը սահմանել iPhone-ի վաճառքի նախկին ռեկորդները: Asymco ընկերության վերլուծաբան Հորեյս Դեդիուի կարծիքով, վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում Apple-ը կվաճառի 6 միլիոն iPhone 5, գրում է Cnet-ը:

Հիշենք, որ iPhone 4S-ն շուկա մտնելու առաջին 3 օրում վաճառվել էր 4միլիոն օրինակով, iPhone 4-ը՝ 1.7միլիոն, իսկ iPhone 3GS-ը՝ 1 միլիոն:

Ըստ վերլուծաբանի, iPhone 5-ը կգրավի ավելի շատ iPhone-ին «հավատարիմ» օգտագործողներին, քան նոր գնորդներին: Վերլուծաբանը կարծում է նաև, որ մինչև ամսվա վերջ կվաճառվի 10 միլիոն iPhone 5: