Apple-ի նոր iPod-ների տեսագովազդը

Apple ընկերությունը հրապարակել է նոր iPod nano և iPod touch-երի պաշտոնական տեսագովազդը: Հիշենք, որ երեկ ընկերությունը ներկայացրեց փլեյերների նոր սերունդները:

Նոր iPod nano-ն ունի 2.5 դյույմ անկյունագծով multi-touch էկրան՝ 240×432 պիքսել կետայնությամբ, Bluetooth, FM-ռադիո, Home կոճակ, 5մմ հաստություն: Հասանելի է 7 գույնով: Իսկ iPod Тouch-ն ունի 4 դյույմ Retina էկրան, երկմիջուկ A5 պրոցեսոր, 5մպ iSight ֆոտոխցիկ, 1080p տեսագրություն անելու հնարավորություն, պատկերի ստաբիլիզացիա, դեմքի ճանաչման ֆունկցիա, պանորամայի ստեղծման ֆունկցիա: Երկու փլեյերների հետ տրվում է նոր EarPods ականջակալ: