Վաղը Երևանում կմեկնարկի m2Work Հեքըթոնը

Վաղը կոնգրես հյուրանոցում կմեկնարկի երկօրյա m2Work Հեքըթոնը, որը միաժամանակ կանցկացվի 5 երկրների (Հայաստան, Քենիա, Հարավային Աֆրիկա, Վիետնամ, Նեպալ) մոբայլ լաբորատորիաներում:

m2Work Հեքըթոնի նպատակներն են մշակել մոբայլ միկրոաշխատանքին վերաբերվող խոստումնալից գաղափարների մոբայլ ծրագրերի նախատիպերը և բարձրացնել զարգացող երկրներում մոբայլ միկրոաշխատանքը որպես աշխատանքի ստեղծման հնարավորություն դիտարկելու մասին իրազեկման մակարդակը:

Հեքըթոնը կանցկացվի Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, «mLab ECA» ծրագրի շրջանակում՝ infoDev կազմակերպության աջակցությամբ:

Այս տարվա սկզբին Համաշխարհային Բանկի նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի և Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկեց m2Workմրցույթը, որի արդյունքում ամբողջ աշխարհում ձևավորվեցին միկրոաշխատանքների մոտ 1000 գաղափարներ. աշխատանքներ, որոնք մարդիկ կարող են կատարել իրենց բջջային հեռախոսներով ցանկացած վայրից: m2WorkՀեքըթոնը մրցույթի հաջորդ փուլն է՝ նախատեսված այդ և միկրոաշխատանքին վերաբերվող այլ գաղափարներ կյանքի կոչելու համար: