eBay-ը փոխում է իր 17ամյա լոգոտիպը

eBay ինտերնետ-խանութը ներկայացրել է իր նոր ապրանքանշանը, որը կփոխարինի ընկերության՝ հիմնադրման օրից գործող լոգոտիպին: Նոր լոգոտիպի մասին ընկերությունը հրապարակել է իր միկրոբլոգում:

eBay-ի նախագահ Դեվին Վենիգի խոսքով, ընկերության գոյության 17 տարվա ընթացքում, սա լոգոտիպի առաջին փոփոխությունն է: Լոգոտիպի գույները պահպանվել են, փոխվել է տառատեսակը: Նոր լոգոտիպում չի ընդգծված «Y» տառը, ինչպես նախկինում էր:

Նոր eBay լոգոտիպը կսկսի գործել 2012թ. հոկտեմբերից:

Հիշենք, որ eBay-ը ստեղծվել է 1995թ-ին: Այն թույլ է տալիս օգտագործողներին գնել և վաճառել բազմատեսակ ապրանքներ: Խանութում ներկայացված է 350 միլիոն ապրանքատեսակ, որոնցից 70%-ը նոր իրեր են: