HP-ն կզբաղվի սմարթֆոնների արտադրությամբ

HP-ի ղեկավար Մարգարեթ Ուիթմենը հայտնել է, որ ընկերությունը պատրաստվում է զբաղվել սմարթֆոնների արտադրությամբ: Դժվար չէ կռահել, որ HP սմարթֆոնները կաշխատեն ընկերության webOS օպերացիոն համակարգով:

Իհարկե, ընկերության համար հեշտ չի լինի սմարթֆոնների այս մեծ շուկայում հաջողությունների հասնելը: Միգուցե, եթե HP-ն webOS-ի առաջխաղացման մասին մտածեր ավելի վաղ, ապա արդեն այսօր կունենար շուկայում որոշակի դիրք և անուն:

Այսօր սմարթֆոնների շուկան այնքան խիտ է, որ դժվար է օգտագործողին գրավել ևս մեկ նոր արտադրանքով: Մնում է սպասել, թե ինչ նոր խիզախ քայլերով աչքի կընկնի HP-ին 2013-ին:

Աղբյուր՝ appleinsider.ru