ASUS-ը Հայաստանի համալրիչների շուկայի առաջատարն է

Անցյալ շաբաթ Երևանում էր Բալթյան երկրներում և ԱՊՀ-ում ASUS ընկերության համալրիչների վաճառքի ներկայացուցիչ Միխայիլ Ռուսիյանը: Նա ժամանել էր Հայաստան՝ ծանոթանալու տեղական շուկայում ASUS համալրիչներ վաճառող ընկերությունների հետ և պատասխանելու նրանց հուզող հարցերին:

ittrend.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանում ամենաշատը վաճառվում են հենց ASUS-ի համալրիչները, մասնավորապես, մայրական սալիկները:


Համեմատելով Հայաստանի շուկան ԱՊՀ երկրների հետ՝ Միխայիլ Ռուսիյանը հայտնեց այն կարծիքը, որ Հայաստանը 3-րդ կամ 4-րդ տեղում է: «Ճիշտ է, պետք չէ մոռանալ, որ շուկաները տարբեր են չափսերի տեսանկյունից: Օրինակ Բալթյան երկներում բնակչությունը շատ է, հետևաբար և մեծ է շուկան: Ընդհանուր ԱՊՀ-ում Հայաստանը մեզ համար 4-րդ տեղում է համալրիչների վաճառքով: Իսկ շուկայի չափսերով հավասար երկրների հետ համեմատած Հայաստանը առաջատար է»,-ընդգծեց նա:

Հիշենք, որ Հայաստանում ASUS ընկերության պաշտոնական դիստրիբյուտորն է «Ռաս քոմփյութեր թեքնոլոջիզ» ընկերությունը: