HTC-ն ներկայացրել է HTC 8S միջին դասի սմարթֆոնը

Երեկ HTC ընկերությունը բացի HTC 8X սմարթֆոնից, ներկայացրել է նաև միջիդ դասի սմարթֆոն՝ HTC 8S-ը:

Այն ունի 4 դյույմ անկյունագծով սենսորային էկրան՝ 800 х 480 պիքսել կետայնությամբ և Gorilla Glass պաշտպանիչ ապակիով: Հագեցած է երկմիջուկ Qualcomm Snapdragon S4 1Գհց պրոցեսորով, 512Մբ օպերատիվ հիշողությամբ, 4Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, 5Մպ ֆոտոխցիկով՝ HD տեսանկարահանման հնարավորությամբ: Այն աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով:

HTC 8S-ը վաճառքի դուրս կգա հոկտեմբերի վերջում և կարժենա 400 դոլար:

Բաժիններ: Uncategorized