Իրանը կարգելափակի Google-ը և Gmail-ը

Իրանի իշխանությունները մի քանի ժամից կարգելափակեն Google որոնողական համակարգը և Gmail էլ.փոստի ծառայությունը Իրանի օգտագործողների համար: Այս մասին իշխանություննները հայտնել են կիրակի, գրում է Reuters-ը:

Արգելափակման պատճառը հակաիսլամական «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմն է, որի հետևանքով մի շարք իսլամական երկրներում անցկացվել են բողոքի ակցիաներ և անկարգություններ: Ֆիլմի տրեյլերը հրապարակվել է Google-ին պատկանող YouTube տեսապորտալում:

Ինչպես գրում է The Guardian-ը, Google-ի արգելափակումը համընկնում է նաև Իրանում ազգային ցանցի ստեղծման հետ, որին միացել են բոլոր պետական հաստատությունները: Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, դրան կհաջորդի սովորական քաղաքացիների միացումը ցանցին: Ցանցի գործարկումը նախատեսվում է 2013թ. մարտին: Որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ Իրանը նպատակ ունի ինտերնետից ձերբազատվել՝ արգելափակելով այնպիսի ծառայություններ, ինչպիսին են Google-ը, Hotmail-ը և ստեղծել վերջիննսրիես սեփական անալոգները: Եվ չնայած ապրիլին իրանցի նախարարը հերքել էր այս լուրը՝ տեղական բանկերին արգելել են օգտվել միջազգային էլ.փոստի ծառայություններից:

Հիշենք, որ Google-ը հրաժարվում է հեռացնել հակաիսլամական ֆիլմը YouTube-ից, սակայն արգելափակել է այն մի շարք իսլամական երկրների համար:

Բաժիններ: Այլ, Համացանց և կապ