Գործարկվել է շարժական ինտերնետի «Դրայվ» սակագնային փաթեթների շարքը

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ կանխավճարային «Դրայվ» սակագնային փաթեթների գործարկման մասին: Ի լրումն գործող հետվճարային փաթեթների, հաճախորդներին առաջարկվում են նաև կանխավճարային «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 3999 դրամ, 5999 դրամ, 8999 դրամ և 14999 դրամ ամսական վճարով: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Դրայվ» սակագնային փաթեթներում միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը «Դրայվ-1» սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, «Դրայվ-5»-ում` 5ԳԲ, «Դրայվ-10»-ում` 10ԳԲ և «Դրայվ-25»-ում` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:

«Շարժական ինտերնետ» ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: