eBay-ի բջջային ծրագրերից օգտվում է 100 միլիոն օգտագործող

eBay ինտերնետ-խանութը հրապարակել է հետաքրքիր վիճակագրություն իր բջջային ծրագրի մասին, հայտնում է Cnet-ը: eBay-ի բջջային ծրագրերը թողարկումից (2008թ) մինչ օրս ներբեռնել են 100 միլիոն անգամ, իսկ օգտագործողները բջջայինով գրանցել են 100 միլիոն աճուրդի ապրանք: Սա նշանակում է, որ ընդամենը վերջին 6 ամսում ծրագիրը ներբեռվել է 25 միլիոն անգամ:

«Այսօր մեր բջջային հարթակը մեր բիզնեսում առաջնահերթային է: Առաջիկա 4 տարում այն կլինի մեր կոմերցիայի գլխավոր ուղղությունը»,-նշել է eBay Mobile-ի փոխնախագահ Սթիվ Յանկովիչը:

eBay-ը կանխատեսում է այս տարի բջջայինով ծրագրերով օգտագործողների կատարած գործարքները հասցնել 10 միլիարդ դոլարի՝ կրկնապատկելով 2011թ. ցուցանիշը: Հիշենք, որ ընկերությունը հուլիսին հայտնել էր, որ վերջին 12 ամսում գնումներ է կատարել 113.2 միլիոն օգտագործող: