Nokia-ն ներկայացրել է երկու նոր հեռախոս՝ Asha 308-ը և Asha 309-ը

Nokia-ն ներկայացրել է Asha Touch շարքի երկու նոր սենսորային հեռախոս՝ Asha 308-ը և Asha 309-ը, որոնք վաճառքի դուրս կգան 2012թ. 4-րդ եռամսյակում 99 դոլար արժողությամբ:

Nokia Asha 308-ն ունի 3 դյույմ անկյունագծով էկրան՝ 400 х 240 պիքսել կետայնությամբ, 2.0 Մպ ֆոտոխցիկ, microSD քարտի մուտք, Bluetooth 3.0, FM-ռադիո, micro-USB մուտք, 3.5մմ բնիկ ականջակալների համար, SIM քարտի երկու մուտք: Այն աշխատում է Series 40 հարթակով: Հեռախոսը կշռում է 104 գրամ:

Nokia Asha 309-ը նույնպես ունի 3դյույմ անկյունագծով էկրան՝ 400 х 240 պիքսել կետայնությամբ, 2.0 Մպ ֆոտոխցիկ, microSD քարտի մուտք: Այն հագեցած է նաև WLAN 802.11 b/g-ով և Bluetooth 3.0, FM դառիոյով, micro-USB մուտքով, 3.5մմ ականջակալների բնիկով: Այն նույնպես աշխատում է Series 40 հարթակով: Կշռում է 102 գրամ:

Աղբյուր՝ Nokia

Բաժիններ: Uncategorized