Մեկնարկել է 2-րդ «Մարդամեջ» սոց. նորարության ճամբարի գրանցումը

Մեկնարկել է 2-րդ «Մարդամեջ» սոց. նորարության ճամբարի գրանցումը

Նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորում կանցկացվի «Մարդամեջ: Reload 2012» երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց «Մարդամեջ» սոցճամբարի կազմակերպիչների թիմի անդամ Հասմիկ Սողոմանյանը:

Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Այն միավորում է մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ օնլայն սոցիալական նորարարություններ ստեղծելու համար:  Սոցճամբարի օրերին բոլոր մասնակից թիմերը աշխատում են գաղափարի իրագործման շուրջ:

2012թ. «Մարդամեջը» միտված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։ Ինչպե՞ս կարելի է ազդել կոռուպցիայի նկատմամբ հանրային հանդուրժողականության վրա: Ինչպիսի՞ն պետք է լինի պատասխանատու և թափանցիկ պետական կառավարումը: Ո՞րն է ինֆորմացիայի դերը սոցիալական պրոբլեմների լուծման ժամանակ: Ինչպե՞ս ծառայեցնել Web և Mobile տեխնոլոգիաները այս խնդիրների լուծմանը: Ահա այս բոլոր հարցերին պետք է պատասխանեն «Մարդամեջ»-ի նորարար նախագծերը:

Ճամբարի կազմակերպչական  թիմը հանդիպում-քննարկումներ է նախատեսել Հայաստանի մարզերում և Երևանում: Սոցճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը և կից ներկայացնել գաղափարը մինչև հոկտեմբերի 22-ը: «Մարդամեջ»-ի կայքում կարելի է ծանոթանալ նախորդ տարվա նախագծերին և տեղեկանալ, թե ինչպես պետք է ներկայացվեն նոր նախագծերը:

Հասմիկ Սողոմոնյանի խոսքով, այս տարի նույնպես «Մարդամեջ»-ին նախատեսվում է 6 թիմի մասնակցություն:

Սոցիալական նորարարության ճամբարը իրականցվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:

«Սոցիալական նորարարության ճամբար» նախաձեռնությունն իրակացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ` «Հայաստանի համայնքների մոբիլիզացում սոցիալական համաձայնության նպատակով» ծրագրի շրջանակներում: «MArdamej:Reload» իրականացվում է «Սոցիալական նորարարության ճամբարի» հետ համագործակցությամբ: