Google Բրազիլիայի ղեկավարը կձերբակալվի

Բրազիլիայի դատարանի որոշմամբ, Google ընկերության տեղական ներկայացուցչին կարելի է ձերբակալել YouTube տեսապորտալից քաղաքապետի թեկնածուի հեղինակությունը վարկաբեկող տեսանյութը չհեռացնելու համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Այս տեսանյութին ուղղված բողոք են ներկայացրել Մատու-Գրոսու-դու-Սուլ նահանգի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Նրանք պահանջել են Google-ին, մեկ օրով սահմանափակել YouTube-ն իրենց քաղաքում կամ նահանգում: Ինտերնետ հսկան մերժել է նրանց պահանջը, հայտարարելով, որ հրապարակված տեսանյութերը չեն հանդիսանում բացասական պրոպագանդա և որ Google-ը պատասխանատու չէ YouTube-ում ավելացվող տեսանյութերի բովանդակության համար:

Դատարանն այս պատճառներով չի բավարարվել և Google-ի բրազիլական մասնաճյուղի ղեկավարին ձերբակալելու օրդեր է հանձնել՝ իշխանությունների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով:

Բաժիններ: Համացանց և կապ