Գործարկվել է պոռնո որոնողական համակարգ

Մեծահասակների .xxx պոռնո դոմենային տիրույթը կառավարող ICM Registry ընկերությունն այսօր գործարկել է Search.xxx որոնողական համարակարգը: Այն նախատեսված է միայն պոռնո կայքեր որոնելու համար, հաղորդում է NetworkWorld-ը: Search.xxx-ը որոնում է պոռնոգրաֆիա .xxx դոմենային տիրույթի 21 միլիոն վեբ-էջերում:

ICM Registry-ի գործադիր տնօրեն Սթյուարտ Լուլին հայտնել է, որ նոր որոնողական համակարգը օգտագործողների համար որոնման հարմարավետ ֆունկցիաներ ունի և պաշտպանում է համակարգիչը վիրուսներից և այլ վնասակար ծրագրերից, ինչպես նաև ապահովում է գաղտնիություն: Որպես հակավիրուսային լուծում օգտագործվում է McAfee ծրագիրը, որը դիտարկելու է բոլոր կայքերը ամեն օր:

Հիշենք, որ .xxx դոմենային տիրույթը գործարկվել է 2011թ. դեկտեմբերին և այսօր այնտեղ գրանցված են ավելի քան 240 հազ. կայք: