LG-ն ներկացրել է Optimus Vu II սմարթֆոնը

LG Electronics ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր սմարթփեդ Optimus Vu II-ը: Այն ունի 5 դյույմ անկյունագծով էկրան՝ 1024 х 768 պիքսել կետայնությամբ, 8Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկներ, երկմիջուկ Qualcomm MSM8960 1.5 Գհց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողությւոն և microSD քարտի մուտք:

Բացի դրանից սմարթֆոնը հագեցած է WiFi մոդուլով, Bluetooth 4.0-ով, համատեղելի է LTE ցանցի հետ, ունի NFC, USB 2.0 մուտք, mAh մարտկոց: Սարքն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: LG Optimus Vu II-ը կշռում է 159 գրամ: Այն վաճառքի է դուրս եկել 865 դոլարով: