Մարս մոլորակում առու է հայտնաբերվել

NASA-ի մարսագնաց Curiosity-ն հայտնաբերել է հին ժամանակներում Մարսում հոսող առուի հետքեր: Այս մասին հայտնում է NASA-ն:
Curiosity-ից ստացված լուսանկարներում գիտնականները նկատել են մանրախիճի շերտերով պատված կուտակում, որը ձևավորված է եղել առուի հատակին: Վերջինիս ձևը և չափսը հնարավորություն է տվել գիտնականներին պարզելու առուի խորությունը և հոսքի արագությունը:

«Ջուրը հոսել է 0.9մ/վ արագությամբ, իսկ խորությունը մինչև մարդու գոտկատեղ»,- նշել է Curiosity առաքելության ղեկավարներից Վիլիամ Դիտրիխը:
Հիշենք, որ NASA-ի Curiosity մարսագնացը վայրէջք կատարեց Մարս մոլորակ օգոստոսի 6-ին: Գիտնականներն այժմ նախատեսում են ուսումնասիրել քարերի քիմիական բաղադրությունը:

Բաժիններ: Uncategorized