Այսուհետ YouTube-ից հնարավոր կլինի ներբեռնել վիդեոներ

YouTube օգտագործողներն այսուհետ կարող են ներբեռնել իրենց՝ տեսապորտալ վերբեռնած վիդեոները: Այս նոր ֆունկցիան կոչվում է Takeout: Շնորհիվ այս նորամուծության, կարելի է չմտահոգվել, թե ընտանեկան կարևոր տեսանյութերը կկորչեն: Դրանք մշտապես հնարավոր կլինի ներբեռնել ինտերնետից: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:

Տեսանյութերը ներբեռնելու համար անհրաժեշտ է սեղմել «Takeout» ծառայության պատկերի վրա, ապա «ստեղծել արխիվ» կոճակը: Այս գործընթացը կարող է երկարատև լինել, այնպես որ, ցանկության դեպքում ծառայությունը կհաղորդի ձեզ գործընթացի ավարտի մասին էլ.փոստով: «Takeout»-ը հավաքում է ձեր օնլայն տեղեկությունները մեկ արխիվում: