Google-Բրազիլիան ենթարկվել է դատարանին

Google ընկերության բրազիլական գրասենյակը սեպտեմբերի 27-ին բավարարել է դատարանի պահանջը՝ հեռացնելով Բրազիլիայի Կամպո-Գրանդե քաղաքի քաղաքապետի թեքնածուի մասին քննադատական տեսանյութը, հայտնում է Cnet-ը:

Մեկնաբանելով այս որոշումը՝ Google-Բրազիլիայի ղեկավարը նշել է, որ նա այլ ընտրություն չի ունեցել, քանի որ Google-ը պարտվել է դատարանի որոշման բողոքարկումը: Նա հավելել է, որ իր կարծիքով, տեսանյութերը կարծիքի ազատ արտահայտում են եղել և հայտնել է իր հիասթափությունը:

Հիշենք, որ սեպտեմբերի 26-ին Բրազիլիայի իշխանությունները ձերբակալեցին Google-Բրազիլիայի ղեկավարին՝ դատարնի որոշումը չկատարելու համար, համաձայն որի, YouTube-ից պետք է հեռացվեին Կամպո-Գրանդե քաղաքի քաղաքապետի թեքնածուին վարկաբեկող տեսանյութերը: