Google-ը կթողարկի 99 դոլար արժողությամբ պլանշետ

Google ընկերությունը Asus-ի հետ համատեղ կարող է մինչ տարեվերջ թողարկել 99 դոլար արժողությամբ պլանշետ: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ հղելով գաղտնի աղբյուրներին:

Ներկա պահին ոչ մի ճանաչված արտադրող չի առաջարկում պլանշետ նման մատչելի գնով: Նման մոդելի թողարկումը կօգնի Google-ին գրավել նախկինում պլանշետներով չհետաքրքրվող պոտենցիալ սպառողների:

Հիշենք, որ Google-ն իր Nexus 7 պլանշետը ներկայացրեց 2012թ. հունիսին, որի 8Գբ տարբերակը ԱՄՆ-ում վաճառվում է 199 դոլար, իսկ սարքի ինքնարժեքն՝ ըստ էքսպերտների, կազմում է մոտ 152 դոլար:

Google համար Nexus 7-ի արտադրությամբ զվաղվում է Asus ընկերությունը: Ըստ DigiTimes-ի, Google-ը պատրաստում է պլանշետի նոր մոդել, որը կարժենա 199 դոլար և կհանդիսանա Nexus 7-ի թարմացված տարբերակը: