iPhone 5-ի վաճառքը մեկնարկել է ևս 22 երկրներում

Այսօր ևս 22 երկրներում մեկնարկում է Apple ընկերության նոր iPhone 5 սմարթֆոնի վաճառքը: Վերոհիշյալ երկրներն են՝ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆւնլանդիա, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրդ, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Շվեյցարիա:

Հիշենք, որ սմարթֆոնի վաճառքի պաշտոնական մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 21-ին 9 երկրներում: Մինչ տարեվերջ Apple-ը նախատեսում է վաճառել նոր iPhone-ը ավելի քան 100 երկրներում:

Հիշենք, որ iPhone 5-ի վաճառքի մեկանարկի առաջին 3 օրում վաճառվեց ավելի քան 5 միլիոն սմարթֆոն, ինչը ռեկորդային էր՝ սմարթֆոնի նախորդ սերնդների համեմատ: