LG-ն ընդդեմ Samsung-ի

LG Display ընկերությունը 7 արտոնագրերի խախտման մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Samsung-ի դեմ: Այս մասին հաղորդում է “Ренхап” լրատվական գործակալությունը: Արտոնագրերի մեջ նկարագրվում է էկրանների արտադրության OLED տեխնոլոգիան:

Հայցը ներկայացվել է Հարավային Կորեայի դատարան: Ըստ LG Display-ի արտոնագրերը խախտվել են 5 սարքերում, այդ թվում և  Galaxy S III, Galaxy Note սմարթֆոններում և Galaxy Tab 7.7 պլանշետում: Հայցվորները պահանջում են Samsung-ից փոխհատուցում և սարքերի վաճառքի դատական արգելք:

LG Display-ի այս քայլը պատասխան էր Samsung-ի՝ սեպտեմբերին կատարած գործողություններին: Հիշենք, որ սեպտեմբերին Samsung-ը մեղադրում էր LG-ին կոմերցիոն գաղտնիքների հափշտակման մեջ:

Հիշենք նաև, որ OLED-էկրանները ակտիվորեն նախագծվում են LG և Samsung ընկերությունների կողմից: Երկու ընկերությունները 2012թ. CES տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեցին 55դյույմ OLED-էկրաններ: