Գործարկվել է Facebook Gifts նվերների ծառայությունը

Աշխարհի խոշոր սոցիալական ցանց Facebook-ը ներկայացրել է Facebook Gifts նվերների ծառայությունը: Այսուհետ օգտագործողները կկարողանան միմյանց ուղարկել իրական նվերներ, հայտնում է Facebook-ն իր պաշտոնական բլոգում:

Նվերը ստացած օգտագործողը կարող է ընտրել նվերի գույնը, չափսը, այնուհետև ներկայացնել այն հասցեն, որին պետք է ուղարկվի նվերը: Ինչպես նշում է սոցցանցի ներկայացուցիչը, նվերները կհասնեն մի քանի օրվա ընթացքում: Նվեր ստացողը հնարավորություն ունի ընտրել այլ նվեր նույն արժեքով: Առաջարկվում են բազմատեսակ ապրանքներ ավելի քան 100 գործընկերներից: Նվերը կարող է լինել ուտելիքից մինչև հագուստ:

Առայժմ ծառայությունը գործարկվել է միայն ԱՄՆ-ում: Հետագա ամիսներին այն կդառնա հասանելի այլ երկրներում: Այս ֆունկցիան հասանելի է լինելու սոցանցի թե՛ սովորական և թե՛ բջջային տարբերակներում:

Բաժիններ: Սոցցանցեր