Ոսկեպատ iPhone 5 (ֆոտոշարք)

Ոսկեպատ iPhone 5 (ֆոտոշարք)

Apple ընկերության նոր iPhone 5 ընդամենը մեկ շաբաթ առաջ է հայտնվել վաճառքում, իսկ շուկայում արդեն վաճառվում է սմարթֆոնի ոսկեպատ տարբերակը: Բրիտանական ոսկերչական ընկերություն Gold & Co-ն ներկայացրել է սմարթֆոնի էքսկլուզիվ ոսկե տարբերակ՝ սահմանափակ 250 նմուշ արտադրությամբ:

Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց (վարդագույն և դեղին): Այն մատուցվում է ձեռագործ փայտե տուփով և հատուկ սերտիֆիկատով:

Այս շքեղ iPhone 5 սմարթֆոնները կարելի է ձեռք բերել Դուբայի Collector’s Palace ժամանցային կենտրոնում: Թե որքան արժե սմարթֆոնը, հայտնի չէ: Պարզ է միայն, որ սովորական օգտագործողի գրպանի համար չէ:

Բաժիններ: Համակարգիչներ