Թիմ Կուկը Apple օգտագործողներին խորհուրդ է տալիս օգտվել Google Maps-ից

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներողություն է հայցել iOS 6 օգտագործողներին «Քարտեզներ»-ի որակի համար: Իր նամակն օգտագործողներին Apple-ի ղեկավարը հրապարակել է ընկերության պաշտոնական կայքում:

«Apple -ը ձգտում է ստեղծել այնպիսի արտադրանքներ, որոնք օգտագործողի մոտ ամենալավ տպավորությունները կթողնեն: «Apple Քարտեզներ»-ի պարագայում մեզ դա չհաջողվեց: Մենք ցավում ենք, որ հիասթափեցրել ենք մեր օգտագործողներին և ջանք չենք խնայում Քարտեզները կատարելագործելու համար»,-նշել է Թիմ Կուկը նամակում:
Նա վստահեցրել է, որ նախագծողները չեն դադարելու աշխատել մինչև «Քարտեզները» չհամապատասխանեն ամենաբարձր մակարդակին: Կուկը խորհուրդ է տվել օգտագործողներին օգտվել ալտերնատիվ ծրագրերից, մասնավորապես, նա նշել է Google, Nokia, Bing, MapQuest և Waze Քարտեզները:

Հիշենք, որ iOS 6 օպերացիոն համակարգը գործարկվեց սեպտեմբերի 19-ին: ՕՀ-ում առկա Apple Քարտեզները արժանացան մեծ քննադատության մի շարք անճշտությունների համար:

Բաժիններ: Uncategorized