Apple Ring՝ մատանի Apple-ի երկրպագուների համար


Շվեյցարական ոսկերչական տուն Chopard-ը ներկայացրել է էլեգանտ Apple Ring մատանին՝ ստեղծված հատուկ Apple-ի երկրպագուների համար: Այն հանդիսանում է Red Carpet 2012 հավաքածուի նմուշ, որը ստեղծվել է Կաննի 65-րդ փառատոնի պատվին:

Մատանու պատրաստման համար պահանջվել է 250 ժամ ձեռքի աշխատանք: Այն պատրաստված է սպիտակ ոսկուց՝ ընդհանուր 56.45գրամ կշռով, պատված է 55.47 գրամ 773 զմրուխտներով և 238 շագանակագույն ադամանդներով: