Samsung-ը կթողարկի երաժշտական Galaxy Music սմարթֆոն

Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր երաժշտական Android սմարթֆոն ստերեոդինամիկներով, որը հասանելի կլինի երկու տարբերակով՝ GT-S6010 և GT-S6012(DUOS):

Սմարթֆոնն ունի 3 դյույմ անկյունագծով սենսորային էկրան՝ 320 х 240 պիքսել կետայնությամբ, 850 Մգց պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, Wi-Fi և Bluetooth, GPS, 3Մպ ֆոտոխցիկ, microUSB մուտք, FM-ռադիո և 1300mAh մարտկոց: Բացի այս ամենից, սմարթֆոնը հագեցած է SoundAlive և SRS տեխնոլոգիաներով, ինչպես նաև ունի մուտք Samsung Music Hub ծառայությանը:

Այն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով: Սպասվում է, որ Samsung-ը պաշտոնապես կներկայացնի նորույթը հոկտեմբերի 11-ին Գերմանիայում մամլո միջոցառման ժամանակ:

Աղբյուրը՝ gsmarena.com

Բաժիններ: Uncategorized