Nokia Lumia 3310՝ Չակ Նորիս սմարթֆոն-կոնցեպտ

Դիզայներ Բոբ Ֆրեկինգը որոշել է ժամանակավոր թողնել լուրջ գործունեությունը և զբաղվել հումորային կոնցեպտներով: Նա ստեղծել է Nokia Lumia 3310-ը, որը ըստ հեղինակի՝ Չակ Նորիսի սմարթֆոնն է և Տոռի մուրճը: Այն իր մեջ ներառում է դասական Nokia 3310 հեռախոսի տարրեր և Lumia սմարթֆոնների հնարավորություններ:

Սմարթֆոնի կորպուսը մոխրագույն է, այն ունի մեծ սենսորային էկրան և աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով: Սարքն ունի 9,3024,823,904 պիքսել PureView ֆոտոխցիկ, 56 միջուկային 7մլրդ. Գհց պրոցեսոր և Super Duper Ultra Mega Ultimate HD էկրան :)))

Բացի այս ամենից, սարքը ապահովված է հակաերկնաքարային պաշտպանվածությամբ և ծրագրերով, որոնք ունակ են բուժել ՁԻԱՀ-ը: