«Բրեմենյան երաժիշտներ»՝ ինտերակտիվ iOS հեքիաթ երեխաների համար

Apple-ի iOS ծրագրերի օնլայն-խանութում՝ App Store-ում կան երեխաների համար նախատեսված բազմատեսակ ծրագրեր: Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ դրանցից մեկի «Բրեմենյան երաժիշտներ»-ի հետ: Այն ինտերակտիվ հեքիաթ է, որը կհետաքրքրի թե՛ ձեզ և թե՛ ձեր երեխաներին:


Ծրագիրը նախատեսված է iPad պլանշետների համար: Նախագծողն է Polybooka ընկերությունը: Ծրագրի արժեքն է 3,99 $, ինչը մատչելի գին է նման հետաքրքրաշարժ և լավ նախագծված ծրագրի համար:
Թե ինչպես է աշխատում ծրագիրը և թե ինչ կարող են սովորել ձեր երեխաները, դիտեք կարճատև տեսանյութում՝ պատրաստված appleinsider.ru-ի կողմից: