Google Nexus 2013՝ Key Lime Pie սմարթֆոնի կոնցեպտ

Դիզայներ Ռահուլ Շարման ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ Google Nexus սմարթֆոնի 2013թ. կոնցեպտ:


Այն հագեցած է քառամիջուկ AMD Piledriver 1.7Գհց պրոցեսորով, Nvidia Tegra 4 գրաֆիկական չիպով, 4.9 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1600 x 840 պիքսել կետայնությամբ, 2 Գբ ներկառուցված հիշողությամբ, 21Մպ Carl Zeiss Varo Tessar հիմնական ֆոտոխցիկով և 2Մպ դիմային ֆոտոխցիկով՝ եռաչափ տեսազանգերի համար: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2 Key Lime Pie օպերացիոն համակարգով: