Microsoft-ը նախագծել է սեփական սմարթֆոնը

Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows Phone-ով աշխատող սեփական արտադրության սմարթֆոն: Այս մասին գրում են մի քանի ռեսուրսներ՝ հղելով գաղտնի աղբյուրներին: Առաջինն այս մասին գրել է China Times-ը:

Ըստ գաղտնի աղբյուրների, նոր Microsoft սմարթֆոնը կթողարկվի 2013թ. առաջին եռամսյակում և կդառնա Surface շարքի մասնիկը: Հիշենք, որ Microsoft-ն առաջին Surface պլանշետը ցուցադրեց 2012թ. հունիսին:

Windows Phone Central բլոգը գրում է, որ սմարթֆոնի նախագծումն ավարտված է և այժմ Microsoft-ի լաբորատորիաներում ընթանում է թեսթավորման գործընթացը: Ըստ BGR -ի հրապարակման, Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը պատրաստում է մի այնպիսի սարք, որը կմրցակցի iPhone 5-ի և Galaxy S III-ի հետ:

Բաժիններ: Uncategorized