Հայտնի են 2012թ. աշխարհի ամենաթանկարժեք բրենդները

Apple բրենդի արժեքը մեկ տարում աճել է երկու անգամ՝ հասնելով 76.56 մլրդ. դոլարի: Այս կերպ Apple-ը հայտնվել է 2012թ. աշխարհի ամենաթանկարժեք բրենդների ցուցակի 2-րդ տեղում՝ նախկին 8-ի փոխարեն: Ամենաթանկարժեք բրենդների առաջատարը Coca-Cola-ն է՝ 77.86 մլրդ. դոլար արժողությամբ: Այս մասին գրում է Interbrand գործակալությունը՝ հղելով սեփական ուսումնասիրություններին:

Այս հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում է IBM բրենդը, որը մեկ տարում աճել է 8%-ով՝ հասնելով 75.53 մլրդ. արժողության: IBM-ին հաջորդում է Google-ը (69,72 մլրդ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է Microsoft-ը (57,85 մլրդ դոլար):

Իրենց դիրքերն այս վարկանշային ցուցակում կարողացել են բարձրացնել նաև Samsung-ը (9-րդ հորիզոնական) և Amazon-ը (20-րդ հորիզոնական): Իր դիրքերն են զիջել Blackberry-ն (3,92 մլրդ դոլար, 93-րդ հորիզոնական) և Nokia-ն (19-րդ հորիզոնական):

Բրենդների այս վարկանշային ցուցակից դուրս են մնացել HTC-ն, UBS շվեյցարական բանկը: Փոխարենը ցուցակում հայտնվել է Facebook-ը (69-րդ հորիզոնական):