Nokia-ն կթողարկի Lumia 510 սմարթֆոնը

Nokia ընկերությունը նախագծել է Lumia շարքի նոր սմարթֆոն՝ Lumia 510: Այս մասին գրում է The Verge-ը: Ըստ ռեսուրսի, սմարթֆոնն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով: Իսկ YouTube օգտագործողներից մեկը հրապարակել է վիդեո, ուր ցուցադրում է սմարթֆոնը: Սակայն այս պահին տեսանյութի հասանելությունը փակվել է հենց Youtube օգտագործողի կողմից:


Ըստ մեկ այլ ռեսուրսի այս սմարթֆոնը վաճառվելու է 150 դոլար արժողությամբ: Lumia 510-ն ունենալու է 4 դյույմ անկյունագծով էկրան, 5Մպ ֆոտոխցիկ, 800Մհց պրոցեսոր և աշխատելու է Windows Phone 7.5-ով: Սպասվում է, որ այս սմարթֆոնը Nokia-ն պաշտոնապես կներկայացնի 2012թ. վերջում և վաճառքի կհանի վաղ 2013-ին:

Բաժիններ: Uncategorized