Պոլիտեխնիկում կբացվի Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա

Մինչև տարեվերջ Պոլիտեխնիկում (ԵՊՃՀ) կբացվի Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա (Microsoft IT academy): Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Այս ակադեմիայում ուսանողները սիմվոլիկ գումարով կկարողանան հանձնել սերտիֆիկացիայի քննություններ, որոնց հաջող հանձման դեպքում կստանան Մայքրոսոֆթի սերտիֆիկացիա: Գրիգոր Բարսեղյանի խոսքով, ակադեմիայում կգործի նաև նախագծային-արտադրական, գիտահետազոտական մի կտոր, որտեղ երիտասարդները կկարողանան իրականացնել իրենց գաղափարները, կատարել փոքր պատվերներ:

«Այս կերպ մենք կապահովենք բուհ-բիզնես կապը: Ակադեմիան կբերի բիզնեսի պահանջը դեպի մասնագետները»,- նշեց նա: