Մեկնարկել է 8-րդ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը

Մեկնարկել է 8-րդ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը

Այսօր մեկնարակել է 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այն կտևի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3):

ԴիջիԹեք 2012 ցուցահանդեսին կմասնակցեն տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ` անցած տարվա 113-ի փոխարեն:

Տեղական մասնակից կազմակերպություններից են «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սինոփսիս Հայաստան», «Յունիքոմփ», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԼանԱր Սերվիս», «Գագաթ», «Ալտակոդ», Լիգա-Տեք», «ԿոմպտեքԱրմ», «Ինտերակտիվ TV», «Իքս-Թեք», «Լոկատոր», «Իդրամ», «Աստրոմափս», «Շիրակ Ինֆո», «ԱրթինՎարուժան» և այլն: Բանկային տեխնոլոգիական լուծումներն այցելուներին կներկայացնեն «Յունիբանկը» և «Ինեկոբանկը»:

8-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին անկալվում է ավելի քան 20.000 այցելու` 2011 թվականի 18.000-ի փոխարեն:

«ԴիջիԹեք»-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

  • The World of Engineering (ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն) – «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: «Ճարտարագիտության աշխարհը» ներառում է ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները:
  • ԴիջիԼայֆ սեմինարներ – սեմինարների շարք «տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում»
  • DigiTec Startup հատված– Ցուցահանդեսի շրջանակում խրախուսվել է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ: Startup հատվածը ցուցահանդեսում կներկայացնեն 12 նորաստեղծ ընկերություններ:
  • Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ– Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Մասնակից կազմակերպություններից են` «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Սփյուռ», «Մակադամիան» ԷյԱր, «Սորսիո», «ԱյՓիԷսՍի» և այլն:
  • ArmRobotics– Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն
  • Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն

Ցուցահանդեսի բաժիններն են ՏՏ սարքավորումները և համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական/բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում և այլն:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

«ԴիջիԹեք» ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է ittrend.am-ը: