«ԴիջիԹեք 2012».«Ինեկոբանկը» ներկայացրեց նոր “Ineco Online” էլեկտրոնային համակարգը

«ԴիջիԹեք 2012» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ «Ինեկոբանկը» ներկայացրեց իր նոր “Ineco Online” կոչվող էլեկտրոնային համակարգը: Այն հնարավորություն է տալիս կատարել բանկային գործարքներ (փոխանցումներ հաշիվների միջև, հաշիվների մնացորդների դիտում, վարկերի մարումներ, կոմունալ վճարումներ և այլն) ինտերնետի միջոցով անմիջապես սեփական համակարգչից: Ծառայությունն ունի 24/7 հասանելիություն:

ittrend.am-ի հետ զրույցում բանկի մարկետինգի մասնագետ Լիա Թեյմուրազյանը պատմեց, որ համակարգը նախագծելիս առանձնահատուկ ուշադրություն են դարձրել անվտանգությանը:

«”Ineco Online” համակարգի բոլոր օգտվողներին բանկը տրամադրում է անվտանգության սարք, որն օրական 24 ժամ յուրաքանչյուր րոպե ցուցադրում է անվտանգության նոր կոդ՝ գաղտնաբառ, որի միջոցով հաճախորդը կարող է կատարել անվտանգ և ապահով օնլայն գործարքներ: Մենք ապահովում ենք բոլոր գործարքների գաղտնիությունը»,-նշեց նա:

“Ineco Online” ծառայությունը լրացուցիչ ծրագրային ապահովվածություն և սպասարկման վճար չի պահանջում: Այն անվճար է: Հաճախորդը վճարում է միայն անվտանգության սարքի համար, որի արժեքը որոշվում է «Ինեկոբանկում» հաճախորդի կարգավիճակից:

“Ineco Online”-ն ունի պարզ ինտերֆեյս: Համակարգ կարելի է մուտք գործել՝ այցելելով «Ինեկոբանկ»-ի կայքի համապատասխան էջը:

Հիշեցնենք, որ «ԴիջիԹեք» ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3):