Սմարթֆոնների հեղափոխություն (ինֆոգրաֆիկ պատկեր)

Բջջային հեռախոսները գոյություն ունեն արդեն ավելի քան 20 տարի և այս ընթացքում դրանք ոչ միայն փոխել են աշխարհը, այլև ինքնափոփոխվել են, ապրել էվոլյուցիա: Ներքոհիշյալ ներկայացված է ինֆոգրաֆիկ պատկեր, որը ցույց է տալիս սմարթֆոնների էվոլյուցիան՝ սկսած 1993-ի IBM Simon-ից մինչև ժամանակակից Apple-ի iPhone 5: Բացի սմարթֆոններից, ինֆոգրաֆիկ պատկերը պատմում է բջջային ցանցերի զարգացման և այնպիսի ոլորտների ձեռքբերումների մասին, ինչպիսիք են երաժշտությունը, հաղորդակցությունը և այլն:

Ներկայացված է նաև բջջային հեռախոսների օգտագործման վիճակագրություն աշխարհի տարբեր երկրներում: Օրինակ, ԱՄՆ-ի բջջային օգտագործողների 80%-ն առանց հեռախոսի տանից դուրս չեն գալիս: Միջինում յուրաքանչյուր սմարթֆոն պարունակում է 28 ծրագիր: Իսպանիայում օգտագործողների կեսից ավելին օգտվում են բջջայինների որոնողական համակարգերով:

Աղբյուրը՝ mobile-ent.biz