Վերջին մի քանի ամսում ինտերնետը լի է ապագա iPad Mini պլանշետի թողարկման մասին լուրերով: Այս պահին անգամ հայտնի է, որ պլանշետը ներկայացվելու է հոկտեմբերի 17-ին Apple-ի մամլո միջոցառման ժամանակ: Մենք որոշեցիք երկար չսպասել iPad Mini-ի թողարկմանը և ներկայացնել ձեզ շուկայում հասանելի 5 լավագույն 7 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող Android-պլանշետները՝ ըստ մեր խմբագրության:
1. Google Nexus 7 – $199
Սարքն ունի 7 դյույմ անկյունագիծ էկրան, քառամիջուկ nVidia Tegra 3 պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն: Այն միակ պլանշետն է, որն աշխատում է Android օպերացիոն համակարգի ամենավերջին 4.1 Jelly Bean տարբերակով: Բացի դրանից, այն իր դասի ամենաարագ աշխատող պլանշետն է:
2. Amazon Kindle Fire II – $159
Kindle Fire 2-ն ունի երկմիջուկ OMAP 4430 1.2Գհց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն: Աշխատում է Android ՕՀ-ի 4.0 Ice Cream Sandwich տարբերակով:
Պլանշետն ունի նաև թերություններ: Օրինակ այն համատեղելի չէ բարձր որակի տեսանյութերի հետ, չունի ֆոտոխցիկ, և հիշողության քարտի բնիկ: Բացի դրանից այն պարբերաբար ցուցադրում է գովազդներ, որոնք հնարավոր է անջատել միայն 15 դոլար Amazon-ին վճարելու դեպքում: Այնուամենայնիվ, նման արժեքով ավելի լավ պլանշետ չես գտնի շուկայում:
3. Barnes & Noble Nook HD – $199
Այս պլանշետն աշխատում է երկմիջուկ OMAP 4470 1.3Գհց պրոցեսորով, ունի 512Մբ օպերատիվ հիշողություն, 8 Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, Wi-Fi և Bluetooth, HDMI ինտերֆեյս և 4050 mAh մարտկոց: Աշխատում է Android 4.0 ՕՀ-ով: Amazon Kindle Fire-ի հետ համեմատ՝ այս պլանշետի ինտերֆեյսն ավելի հարմարավետ է:
4. Samsung Galaxy Tab 7.7 – $400
Galaxy Tab 7.7-ն ունի AMOLED էկրան, երկմիջուկ 1.4 Գհց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, համատեղելի է 4G ցանցի հետ և աշխատում է Android 4.04 Օհ-ով: Միակ թերությունը արժեքն է, ինչը բավական թանկ է 7 դյույմ ակնյունագիծ էկրան ունեցող պլանշետների համար:
5. Samsung Galaxy Tab 2 7.0 – $350
Հարավկորեական ընկերության այս պլանշետն ունի երկմիջուկ OMAP 4430 1.2Գհց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն: Վերջինիս նախորդող սերունդ Galaxy Tab 7.0-ն արժեր 250 դոլար, ճիշտ է այն համատեղելի չէ 4G ցանցի հետ, սակայն քիչ է զիջում Galaxy Tab 2 7.0-ին: