Խափանվել է ռուսական ինտերնետ-հսկա Yandex-ի աշխատանքը

Ռուսական ինտերնետ-հսկա Yandex ընկերության գլխավոր էջն անհասանելի է դարձել օգտագործողների մի մասի համար այսօր ժամը մոտ 14:45-ին: Խափանման պատճառը և ծավալը դեռևս անհայտ է:

Կայքի անհասանելիությունը հաստատել է Downforeveryoneorjustme ծառայությունը: Իսկ Host-tracker ծառայությունը մոտ 14:55-ին ցույց տվեց, որ աշխարհի տարբեր երկրների 42 սերվերներից 41-ը չեն կարողացել միանալ Yandex-ին:

Որոշ օգտագործողների շրջանում Yandex-ի գլխավոր էջը հասանելի է, սակայն որոնողական համակարգը չի աշխատում: Հիշենք, որ նման խոշոր խափանում Yandex-ում եղել էր 2011թ. օգոստոսին: