Angry Birds Star Wars՝ «իրական» աստղային պատերազմներ

Ֆիննական Rovio ընկերությունը պատրաստվում է թողարկել Angry Birds խաղի Star Wars նոր կոչվող նոր տարբերակը: Այն կգործարկվի թե՛ համակարգիչների, թե՛ iOS և Android սարքերի համար նոյեմբերի 8-ին:

Զայրացած թռչունները պայքարելու են Գալակտիկական հանրապետության համար: Կարմիր թռչունը ձեռք է բերելու հայտնի Լյուք Սքայուոկերի կերպարը, իսկ մնացյալ թռչունները հանդես են գալու մագիտր Յոդայի, Օբի-Վանա Կենոբիի, արքայադուստրի Լեյի, Հան Սոլոյի և Չուբակկայի դերերում:

Իրենց հերթին, խոզուկները պաշտպանելու են Առաջին Գալակտիկական Սիտխերի Իմպերիան: Ինչպես հայտնում է USA Today-ը, խաղի որոշ մակարդակները մասամբ նման են լինելու Angry Birds Space-ին: Գործողությունները տեղի են ունենալու Տատուին և Հոտ մոլորակներում:

Բաժիններ: Uncategorized