Facebook-ը փորձարկում է «Ցանկանալ» և «Ստանալ» կոճակները

Facebook սոցիալական ցանցը սկսել է փորձարկել «Ցանկանալ» (Want) և «Ստանալ» (Collect) կոճակները, որոնք օգտագործվելու են բրենդների էջերում: Այս մասին գրում է Cnet-ը:

«Ցանկանալ» կոճակի միջոցով ընկերությունները կպարզեն, թե ո՞ր ապրանքներն են ամենից շատ ցանկանում ձեռք բերել օգտագործողները: Գործում է նաև «Հավաքածուներ» (Collections) ֆունկցիան, ուր բրենդները ներկայացնում են իրենց լավագույն արտադրանքների հավաքածուն: «Հավաքածուներ»-ում յուրաքանչյուր նկար հագեցած է «հավանել» (Like), «կիսել» (Share), «մեկնաբանել» (Comment), «ցանկանալ» (Want) և «ստանալ» (Collect) կոճակներով:

«Ցանկանալ» կոճակը սեղմելիս համապատասխան լուսանկարը հայտնվում է օգտագործողի «Ցանկույթւոնների ցուցակում» (Wishlist): Wishlist-ը տեսանելի է Facebook օգտագործողների ընկերների համար: «Ստանալ» կոճակը սեղմելիս, համապատասխան լուսանկարը հայտնվում է օգտագործողի պատում: Այս կոճակը վերահասցեավորում է օգտագործողին համապատասխան ապրանքի վեբ-էջ:

Facebook-ի այս նոր կոճակները հուշում են այն մասին, որ ընկերությունը ձգտում է զարգացնել էլ.կոմերիցան: Առայժմ փորձարկումը հասանելի է միայն ԱՄՆ օգտագործողների համար:

Հիշենք, որ Facebook-ն աշխարհի ամենախոշոր սոցցանցն է՝ ավելի քան 1 միլիարդ օգտագործողներով ամբողջ աշխարհում:

Բաժիններ: Սոցցանցեր