Թողարկվել է բրենդային Google MasterCard

Google-ը թողարկել է բրենդային MasterCard: Այս մասին հաղորդում է Financial Times-ը: Նոր պլաստիկ քարտի պաշտոնական անվանումն է Google AdWords Business Credit և չնայած այն նախատեսված է Google ծառայությունների վճարումների համար՝ այն ունի բանկային քարտերին հատուկ բոլոր ավանդական ատրիբուտները՝ քարտապանի անունը, քարտի համարը, անվտանգության կոդը և մնացյալը:

Քարտի նպատակն է Google ծառայություննների տարածումը բրիտանական փոքր ընկերությունների շրջանում, որոնք կարող են բացել սեփական հաշիվը բանկում և ծախսել գումարներ միայն Google ծառայությունների վճարումների համար:

Financial Times-ը չի նշում սակայն, թե հնարավոր է արդյոք գումարներ ստանալ այդ քարտով կամ միացնել այն Google-ի գովազդային ծառայությանը: Google-ի ներկայացուցիչների խոսքով, այժմ քարտը բրիտանական շուկայում փորձարկման փուլում է և դրական արձագանքների դեպքում, ընկերությունը կսկսի քարտի թողարկումը նաև ԱՄՆ-ում:

Բաժիններ: Բիզնես