Google-ը գործարկել է Tag Manager ծառայությունը (վիդեո)

Ինտերնետ-հսկա Google ընկերությունը գործարկել է Google Tag Manager ծառայությունը, որը նախատեսված է SEO-մենեջերների համար: Նրանք այլևս կարիք չեն ունենա ընտրել իրենց կայքերի համար նշումներ (թեգեր) կամ ուղղումների համար դիմել վեբ-վարպետներին:

Նշումները կայքերի կարևոր բաղկացուցիչ մասն են, որոնք օգտագործվում են էջերի նկարագրության համար: Դրանք տեսնում և հաշվարկում են որոնողական համակարգերը: Ճիշտ ընտրված նշումներից կախված է կայքի թրաֆիկը:

Google Tag Manager-ը ավտոմատ կերպով ընտրում է նշումներ և նույն կերպ ավելացնում դրանք ձեր կայքում: Բոլոր նշումներն ավտոմատ միավորվում են մեկ կոդում:

Ըստ նածագծողների, Tag Manager-ը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի ժամում կատարել այն բոլոր գործողությունները, որոնք մի քանի օր կամ անգամ շաբաթ են պահանջում:

Առայժմ Google Tag Manager-ը հասանելի է միայն անգլերեն լեզվով: Ծառայությունն ամբողջապես անվճար է, այն կարող է օգտագործել յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է ընդամենը գրանցվել: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը ծառայության մասին պատմող կարճ տեսանյութ: