Google-ը և Samsung-ը կթողարկեն 10″ Google Nexus պլանշետ

Google և Samsung ընկերությունները համատեղ կարտադրեն 10 դյույմ անկյունագիծ էկրանով Google Nexus պլանշետ: Այս մասին հաղորդում է CNET-ը՝ հղելով NPD DisplaySearch-ին:

Սարքը հագեցած է լինելու 2560 x 1600 պիքսել կետայնությամբ էկրանով:  Ի տարբերություն  Nexus 7-ի, նոր պլանշետը հագեցած է լինելու գերժամանակակից տեխնոլոգիաներով:

Հիշենք, որ Google-ի և Samsung-ի համատեղ խոշոր աշխատանքը Samsung Galaxy Nexus սմարթֆոնն է: