Ռոմինգի Orange գոտում ավելացել են Չեխիան, Լատվիան և Իսրայելը

Այսօրվանից Չեխիայում, Լատվիայում և Իսրայելում կգործեն Orange Գոտու բացառիկ սակագները ռոմինգի համար` 250 դրամ/րոպե մուտքային և դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի և SMS-ի համար: Չեխիայում այս սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ O2 օպերատորի ցանցին, Լատվիայում` Tele2-ին, իսկ Իսրայելում` տեղական Orange ցանցին: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, Orange Լիխտենշտեյնը, և Mobistar-ը Բելգիայում: Orange Գոտու ռոմինգի սակագները գործում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում` AT&T և  Ուկրաինայում` Life:) օպերատորների ցանցերում:

Orange Գոտում ռոմինգի բացառիկ սակագներից օգտվելու համար որևէ հավելյալ գործողության կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է մեկնելուց առաջ հավաքել *121#:

Բաժիններ: Uncategorized