«ՎԿոնտակտե» սոցցանցը գործարկել է սեփական Instagram-ը

Ռուսական խոշոր սոցցանց «ՎԿոնտակտե»-ն գործարկել է լուսանկարների խմբագրման գործիքներ: Այս մասին հայտնում է սոցցանցի “LIVE Экспресс” էջը:

Նոր ֆունկցիան հնարավորություն է տալիս խմբագրել բոլոր այն լուսանկարները, որոնք վերբեռնվել են սոցցանց: Անհրաժեշտ է սեղմել «խմբագրել» կոճակը:

Լուսանկարները կարելի է համալրել գեղեցիկ, բազմազան գունային ֆիլտրերով, փոխել լուսավորությունը և խորությունը: Կա նաև լուսանկարները կտրելու հնարավորություն: Սեղմելով «պահպանել» կոճակը՝ լուսանկարը պահպանվում է ձեր ֆոտոալբոմում արդեն խմբագրված տեսքով:

Հնարավորություն կա նաև լուսանկարները վերադարձնել նախկին տեսքին՝ սեղմելով «վերականգնել բնօրինակը» կոճակը: