«ՎԿոնտակտե» սոցցանցը 6 տարեկան է

Ռուսական «ՎԿոնտակտե» սոցցանցը տոնում է իր 6 ամյակը: Vkontakte.ru դոմենային անունը գրանցվել է 2006-ի հոկտեմբերի 1-ին: Իսկ հոկտեմբերի 10-ից սկսել են գործել սոցցանցի առաջին ֆունկցիաները, ասում է ընկերության հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը:

2009-ին «ՎԿոնտակտե» սոցցանցը օրական այցելությունների թվով կարողացավ առաջ անցնել իր հիմնական մրցակից «Օդնոլկլասնիկի»-ից: LiveInternet վիճակագրական ծառայության տվյալներով, սոցցանցի օրական լսարանը կազմում է մոտ 38 մլն. մարդ, իսկ ընդհանուր սոցցանցում գրանցված է ավելի քան 140 մլն. օգտագործող:

«ՎԿոնտակտե»-ն մեծ ճանաչողություն ձեռք բերեց երաժշտություն և ֆիլմեր վերբեռնելու ֆունկցիայի շնորհիվ: Օգտագործողների համար այս հարմարավետությունն արժանացավ բազում քննադատությունների հեղինակային իրավունքները կրողների կողմից:

Այս տարի սոցցանցը գործարկեց նոր դոմեն՝ միջազգային օգտագործողներին գրավելու համար: Պավել Դուրովի խոսքով, նոր vk.com դոմենը կարճ է և հեշտ հիշվող: