Ստեղնաշարի «տաք կոճակները» Facebook-ում, YouTube-ում և այլ կայքերում

Այսօր կխոսենք աշխարհահռչակ կայքերում առկա «տաք կոճակների» (горячие клавиши, hotkeys) մասին: Սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասը տեղյակ չէ, որ գոյություն ունեն կոճակներ, որոնք կարող են արագացնել աշխատանքը: Ներկայացնում ենք ճանաչված Gmail, Twitter, Facebook և YouTube կայքերում առկա  տաք կոճակները:

Gmail

Google-ի փոստային այս ծառայությունը հավանաբար ամենաշատ տաք սեղմակներ ունեցող ծառայությունն է: Ներկայացնում ենք ամենակարևոր սեղմակները՝

C -բացում է նոր էջ էլեկտրոնային նամակ գրելու համար
N/P -թույլ է տալիս փոխել բացված հաղորդագրությունները
Y/O -այս սեղմակները կօգնեն Ձեզ դիտված հաղորդագրությունը ուղարկել արխիվ և անցնել մյուս հաղորդագրությանը
Z – եթե կատարել եք ինչ-որ գործողություն և ցանկանում եք ետ վերադառնալ, ապա սեղմեք այս կոճակը

Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Gmail-ի սեղմակներն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել «Կարգավորումներ», ապա միացնել Keyboard shortcuts-ը:

Twitter

Աշխարահռչակ այս միկրոբլգային հարթակում ևս գոյություն ունեն տաք կոճակներ, որոնց ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է մուտք գործել ցանցի գլխավոր էջ, սեղմել վերևի աջ անկյունում տեղակայված «Կարգավորումներ»-ի վրա և այցելել «Keyboard shortcuts»:

JK -թույլ են տալիս տեղափոխվել մեկ թվիթից մյուսին
. -թարմացնում է էջը
N -ստեղծում է նոր թվիթ
R -պատասխանել թվիթին
T -retweet
F -հավանել թվիթը

Facebook

Facebook սոցիալական ցանցում ևս կան մի շարք տաք կոճակներ, որոնք կարելի է հաճախակի օգտագործել: Ի տարբերություն մյուս ծառայություններում առկա կոճակների, այստեղ տաք կոճակներ օգտագործելու համար անհրաժեշտ է նաև սեղմել  ALT կոճակը:

ALT+? -անցում որոնման տողին
ALT+1 -անցում գլխավոր էջին
ALT+2 -անցում անձնական էջին
ALT+3 -անցում ընկերների էջին
ALT+4 -անցում հաղորդագրությունների էջին

ALT+5 – անցում ծանուցումների էջին

Այս շարքը ավարտվում է այսպես մինջև 10 թիվը: Mac օպերացիոն համակարգում Alt կոճակը պետք է փոխարինել Ctrl կոճակով: Եթե դուք օգտվում եք Firefox բրաուզերից, ապա տաք կոճակները ակտիվացնելու համար օգտագործեք  ALT+SHIFT կոճակները:

YouTube

Այս տեսապորտալում ևս կան տաք կոճակներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն: Կոճակները նախատեսված են նվագարկիչում արագ գործողություններ կատարելու համար:

HOME և END -թույլ է տալիս դիտել վիդեոն սկզբից կամ տեղափոխվել վիդեոյի վերջը

Բացարկ – այս կոճակի միջոցով կարող եք կանգնեցնել և շարունակել վիդեոյի դիտումը
TAB -այս կոճակը թույլ է տալիս տեղաշարժվել վիդեոնվագարկիչի ֆունկցիաներով

Վերահրատարակված է hy-it.org կայքից