Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է iPhone 5-ի պատճառով

Արդեն երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է Apple-ի iPhone 5 սմարթֆոնի վաճառքը: Այս ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 9.4%-ով (մոտ 60մլրդ. դոլար): Ըստ վերլուծաբանների, պատճառը սմարթֆոնի կոնստրուկցիայում ալյումինի օգտագործումն է: Հիշենք, որ սմարթֆոնի գնորդները բողոքում են կորպուսից: Նրանց խոսքով, iPhone 5-ի կորպուսը հեշտությամբ վնասվում է: Ալյումինը հնարավոր է դարձնում սարքը ավելի բարակ և թեթև դարձնել, սակայն այս մետաղը հեշտ է վնասել:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Apple-ը, լսելով բողոքները, պարտադրել է արտադրող Foxconn ընկերությանը բարձրացնել արտադրության որակը: Այս որոշումն էլ պահանջում է սմարթֆոնի արտադրության ավելի երկար ժամանակ: Apple.com-ի տվյալներով, iPhone 5-ը առաքվում է օգտագործողին 3-4 շաբաթի ընթացքում, մինչդեռ սմարթֆոնի նախկին սերունդները առաքվում էին ընդամենը մի քանի օրում:

Սմարթֆոնի խնդիրների ի հայտ գալուց հետո, վերլուծաբանները կանխատեսում ոչ թե 57 մլն. iPhone 5-ի վաճառք մինչև տարեվերջ, այլև՝ 49 մլն:

Հիշենք, որ  iPhone 5-ի վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և այսօր վաճառվում է աշխարհի 31 երկրեներում: Առաջին 3 օրում Apple-ը վաճառել է ավելի քան 5 մլն. սարք:

Բաժիններ: Բիզնես